«ImBanker» սիմուլյացիոն ծրագիրը ծրագրային գործիք է, որը բարելավում է կորպորատիվ ուսուցումը և ուսումնական հաստատությունների մակարդակում բանկային դասընթացների գործընթացը: Վեբի վրա հիմնված ծրագիրը թույլ է տալիս թիմերով աշխատող մասնակիցներին մրցել մոդելավորված մասնակիցների հետ՝ առևտրային բանկի ակտիվների և պասիվների կառավարման խնդրի շրջանակներում (ավանդների և վարկերի պորտֆելների կառավարման, գնագոյացում, պարտատոմսերում ներդրումների, կապիտալի կառավարման և այլ խնդիրների վերաբերյալ մի շարք որոշումներ): Կառավարվող պարամետրերը ներառում են ավանդների և վարկերի պորտֆելները, դրանց տոկոսադրույքները և որակի ցուցանիշները, արժեթղթերով գործառնությունները, շահաբաժինների քաղաքականության պարամետրը, վարկերի հնարավոր կորուստների պահուստը, գեպի, իրացվելիության, արտարժութային և տոկոսադրույքի ռիսկերի, կապիտալի կառավարումը, մասնաճյուղային ցանցը, անձնակազմի, ՏՏ և գովազդի ծախսերը:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում արագ զարգացող ֆինանսական ծառայությունների ոլորտում ստեղծվող պրոդուկտների ու ծառայությունների թիվն ավելացել է: Կառավարիչները պետք է լիովին հասկանան այդ գործիքների ուժեղ, թույլ կողմերը և փոխկապակցվածությունը, ինչպես նաև սովորեն, թե ինչպես դրանք օգտագործել համապարփակ և նորարական եղանակով: «ImBanker» սիմուլյացիոն ծրագիրն ապահովում է առավել բազմակողմանի ուսուցում՝ թույլ տալով մասնակիցներին կիրառել բանկային ոլորտի հիմնարար սկզբունքները իրական աշխարհում, որը փոփոխական է, անորոշ է և մրցակցային:
Սիմուլյացիայի նկարագիրը
«ImBanker»-ն սիմուլացնում է մրցակցային բանկային միջավայր, որտեղ կառավարիչները ձեռք են բերում ավանդներ ու կարճաժամկետ և երկարաժամկետ կապիտալ և տեղաբաշխում են դրանք վարկերի և ներդրումների տեսքով: Մրցակցության և կարգավորման ազդեցությունները ներառված են սիմուլյացիայի մեջ՝ ստեղծելով մասնակիցների համար շուկայում մասնաբաժինը և եկամուտները առավելագույնին հասցնելու համար դժվար միջավայր:Սիմուլյացիայի բարդությունը կարող է փոփոխվել ըստ դասընթացի նպատակների և մասնակիցների մասնագիտացման, ներառյալ՝ փոփոխելով մակրոտնտեսական միջավայրը, փոփոխելով պահանջարկի և առաջարկի գործառույթները և փոփոխելով տոկոսադրույքների ժամկետային կառուցվածքը: