«ImBanker» սիմուլյացիոն ծրագիրը կիրառվում է ուսումնական հաստատությունների մակարդակով առևտրային բանկային գործունեության, ֆինանսական հաստատությունների կառավարման, ինչպես նաև որպես լրացուցիչ գործիք՝ դրամական հարաբերությունների ոլորտի և բանկային գործի դասընթացների համար ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի մակարդակներում:
«ImBanker»-ը թույլ է տալիս դասավանդողներին փոխկապակցել դասախոսությունների միջոցով ներկայացված բանկային սկզբունքները առևտրային բանկի կառավարման պրակտիկ փորձի հետ: Այն դասասենյակում փորձառական ուսուցման հնարավորություն է ընձեռում, որը միաժամանակ և՛ ինտենսիվ է, և՛ զվարճալի:
Սիմուլյացիայի հիմնական բաղկացուցիչ մասերը ներառում են առևտրային բանկային գործի դասընթացների մեծամասնությունում ներառված մեծությունները՝
«ImBanker»-ն առաջարկում է ուսուցման երկու տարբերակ: vBank-ի տարբերակով մասնակիցները խաղում են ընդդեմ համակարգչի՝ յուրաքանչյուր առանձին մեծության զգայունությունը և ազդեցությունը հասկանալու նպատակով: Մրցակցային տարբերակով, նրանք խաղում են ընդդեմ այլ թիմերի սիմուլացված բանկային շուկայում: Ծրագիրն ունի բարդության տարբեր մակարդակներ՝ այն կիրառելի դարձնելով սկսած առևտրային բանկի կառավարման ներածական դասընթացներից մինչ ռիսկերի կառավարման և դրամական ու բանկային գործունեության դասընթացների ընտրովի ավելի բարձր մակարդակի դասընթացների համար:
Սիմուլյացիան թույլ է տալիս խաղավարին աստիճանաբար բարդեցնել խաղը՝ հիմնարար սկզբունքների ուսուցման շարունակականությունն ապահովելու նպատակով: Խաղը կարող է անջատել որոշ մեծություններ, ինչպիսիք են խնդրահարույց վարկերի, վարկի կորստի չափի, այլ եկամտի, և՛ վճարների և՛ պահուստային պահանջների տոկոսը:
Սիմուլյացիան թույլ է տալիս դասավանդողին փոխել մակրոմիջավայրը և այլ պարամետրերը՝ իրական տարբեր սցենարներ ապահովելու նպատակով: Մեծությունները ներառում են ՀՆԱ-ի փոփոխություններ, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, տոկոսադրույքները և պահանջարկի գործառույթները:
Որպեսզի դասավանդողների համար հեշտ լինի մեկնաբանել արդյունքները, «ImBanker»-ը մշակել է արդյունքները վերլուծելու համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրող վերլուծական գործիք: Սա օգտակար գործիք է, քանի որ յուրաքանչյուր գործարկումից հետո մեծությունների միջև ալգորիթմերը և փոխկապակցվածությունը վերծանելը կարող է բարդություն առաջացնել: Դասավանդողներն առավել արդյունավետ կերպով կարող են օգնել սովորողներին հասկանալ իրենց որոշումների հետևանքները և բարելավել իրենց կատարողականը:
Առևտրային բանկային գործունեության կամ ֆինանսական հաստատության թեմայով դասընթացները դասավանդելիս սիմուլյացիայի կիրառման նպատակն է՝
Սիմուլյացիոն ծրագիրը ներառում է հետևյալ գործիքները և բանկային կառավարման թեմաները.