Կորպորատիվ ուսուցում

«ImBanker» սիմուլյացիոն ծրագիրը կարող է օգտագործվել բանկային գործունեության վերաբերյալ կորպորատիվ ուսուցման ծրագրերում մի քանի մակարդակներով՝ կրտսեր աշխատակիցներից մինչև ավագ ղեկավարներ և խորհրդի անդամներ: Վեբի վրա հիմնված ծրագիրն լրացնում է դասախոսությունների միջոցով իրականացվող մոդուլները, որտեղ շեշտը դրվում է մրցակցային միջավայրում որոշումներ կայացնելու հմտություններ ուսուցանելու վրա:

  • Այն թույլ է տալիս մասնակիցներին աշխատել թիմերով՝ կայացնելով մի շարք որոշումներ ավանդի և վարկի գնագոյացման, պարտատոմսերի ներդրումների, մարքեթինգային ռազմավարությունների և կապիտալի կառավարման վերաբերյալ:
  • Մեծությունները ներառում են ավանդային և վարկային տարբեր տոկոսադրույքներ, գովազդային և այլ ծախսեր և պարտատոմսերի առուվաճառք:
  • Յուրաքանչյուր սիմուլյացիայից հետո թիմերը վերանայում և քննարկում են արդյունքները մինչև հաջորդ եռամսյակի համար որոշումներ կայացնելը:


Ինչո՞ւ սիմուլյացիայի միջոցով ուսուցում

  • Սիմուլյացիայի միջոցով իրականացվող ուսուցումն այժմ ճանաչվում է որպես որոշումների կայացման հմտություններ ուսուցանելու ամենաարդյունավետ միջոցը:
  • Ապահովում է համակարգված ուսուցառման փորձ և նպատակային ունակություններ:
  • Հնարավորություն է տալիս ընդլայնել իրական աշխարհի կոնկրետ միջավայրերն ու դինամիկ ձևով գնահատել որոշումները:
  • Իդեալական է թիմային և անհատական հմտությունների գնահատման համար:
  • Սիմուլյացիայի միջոցով իրականացվող դասընթացներն ինտերակտիվ են, իսկ մասնակիցներն ավելի շատ գիտելիքներ են ձեռք բերում, քան դասախոսությունների միջոցով իրականացվող դասընթացներից (և զվարճալի է):

Ինչո՞ւ մասնակցել

  • Հիմնական գիտելիքները համալրելը և որոշումների կայացման փորձը ապահովում են կարիերայի աճ բանկային մասնագետներին:
  • Սիմուլյացիայի միջոցով ուսուցումը, հիմնական գիտելիքները որոշումների կայացման հմտություններով համալրելու լավագույն մոտեցումն է:
  • Թիմային աշխատանքը և բազմաթիվ որոշումների համակարգումը կզարգացնեն կազմակերպչական կարողություններն ու ռազմավարական հմտությունները:
  • Սիմուլյացիայի միջոցով ուսուցումը թույլ է տալիս մասնակիցներին կայացնել որոշումներ՝ իրականում չկրելով ծախսեր և վնասներ։

Ուսուցման նպատակները

Կորպորատիվ ուսուցման ծրագրում «ImBanker»-ից օգտվելու նպատակն է՝

  • զարգացնել բանկի կառավարման սկզբունքները և գիտելիքները,
  • հասկանալ մակրոտնտեսագիտության, տոկոսադրույքների, վարկերի և ավանդների միջև փոխազդեցությունը,
  • հասկանալ կարգավորող դաշտի ազդեցությունները,
  • ձեռք բերել թիմային հմտություններ և հասկանալ համակարգված որոշումների կարևորությունը։

Խաղի նկարագիրը

«ImBanker»-ը լրացնում է մասնակիցների տնտեսական գիտելիքները, որտեղ կառավարիչները ձեռք են բերում ավանդներ ու երկարաժամկետ կապիտալ և տեղաբաշխում են դրանք վարկերի և ներդրումների տեսքով:

  • Մրցակցությունում առավելապես շեշտը դրվում է որոշումներ կայացնելու հմտությունների, այդ թվում՝ վարկերի և ավանդների համար պահանջարկը կանխատեսելու վրա: